Չելսիի 33-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան ամուսնացել է վաղեմի ընկերուհի Լալա Դիակիտեի հետ: Միլիոնատեր-ֆուտբոլիստի ամուսնության զուսպ արարողությունը տեղի է ունեցել Մոնակոյում: Նորապսակները միասին են ապրում դեռեւս 1999 թվականից, երբ Դիդյեն խաղում էր Փարիզում: Նրանք արդեն երեք զավակ ունեն:

Հարսանյաց հանդեսի պատվավոր հյուրն է եղել Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչը: