Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Կրասնոդարի կազմում դարձյալ աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նիժնի Նովգորոդի Վոլգայի հետ հանդիպման արդեն 3-րդ րոպեին Մովսիսյանը բացեց հաշիվը: Նա նաեւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Կրասնոդարը հաղթեց 4:2 հաշվով եւ 13 խաղից հետո ունի 17 միավոր: Թիմը 9-րդ տեղում է: Առաջատար ԲԿՄԱ-ն 12 խաղից հետո ունի 25 միավոր:
Կրասնոդար - Վոլգա` 4:2 (2:1)
Մովսիսյան, 3, Կուլչի, 42, Ժոազինյո, 61, 73 - Խազով, 16, Սալուկվաձե, 63




























