Չմշկասահորդների միջազգային միությունը (ISU) որոշել է 2014թ. գեղասահքի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տալ Ճապոնիային: Մրցաշարը կանցնի կամ Տոկիոյում, կամ մերձակա Սայտամա քաղաքում, հաղորդում է AP-ն:

Տոկիոն այս տարի պետք է ընդուներ աշխարհի առաջնությունը, սակայն երկրաշարժի, ցունամիի եւ միջուկային աղետի հետեւանքների պատճառով աշխարհի առաջնությունն անցկացվեց Մոսկվայում: