Սթենլիի գավաթի տիրակալը հայտնի դարձավ եզրափակիչ շարքի միայն 7-րդ խաղում: Հոկեյի ազգային լիգայի եզրափակիչի վերջին խաղում Բոստոնը 4:0 հաշվով առավելության հասավ Վանկուվերի նկատմամբ եւ հաղթեց ընդհանուր 4:3 հաշվով: Բոստոնը նախորդ անգամ Սթենլիի գավաթը նվաճել էր 39 տարի առաջ, իսկ կանադական ակումբներն արդեն 18 տարի չեն կարողանում հաղթել եզրափակիչում:




























