Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր Դոնեցկի Շախտյորն արդեն սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում: Հունիսի 20-ին Ավստրիա կժամանեն նաեւ ազգային հավաքականների խաղացողները, նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Հավաքի ընթացքում Շախտյորը կանցկացնի նաեւ ստուգողական հանդիպուներ ավստրիական Վակկեր, Աուստրիա եւ իսրայելական Մաքաբի ակումբների հետ: Հավաքը կավարտվի հուլիսի 1-ին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























