Ռումինիայի Բազնա քաղաքում ընթացող Kings Tournament-ի առաջատարը համաշխարհային դասակարգման երկրորդ համար, նորվեգացի Մագնուս Կարլսենն է (ընթացիկ վարկանիշով Կարլսենը դարձյալ շրջանցել է Անանդին եւ առաջին տեղում է):
Բազնայի մրցաշարին Կարլսենից բացի մասնակցում են նաեւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ ռումինացի Լիվիու-Դիտյե Նիսիպիանուն:
5-րդ տուրի կենտրոնական պարտիայում Կարլսենը հաղթեց Նիսիպիանուին եւ 3,5 միավորով միանձնյա առաջատարն է: 3 միավոր ունի Կարյակինը: Նակամուրան ու Ռաջաբովը վաստակել են 2,5-ական միավոր: 2-ական միավոր ունեն Նիսիպիանուն եւ Իվանչուկը:




























