Նովարայի դարպասապահ Ջիմի Ֆոնտանան ուրախությունից խելագարի նման է նշել ակումբի հաղթանակը: 55 տարվա դադարից հետո Նովարա ակումբն առաջին անգամ իրավունք է նվաճել դարձյալ հանդես գալ ֆուտբոլի Իտալիայի առաջնության ուժեղագույնների խմբում` A սերիայում: Փլեյ-օֆում Նովարան երկու հանդիպումների արդյունքում հաղթել էր Պադովային: A խմբում Նովարայից բացի հանդես կգան նաեւ Ատալանտան ու Սիենան` Սամպդորիայի, Բարիի եւ Բրեշիայի փոխարեն: