Դիեգո Մարադոնան դատի է տալու երկու չինական ինտերնետային ընկերությունների`  Sina պորտալին եւ и The 9 Limited ընկերությանը` «Հաղթական գոլ» համակարգչային խաղի գովազդում համաշխարհային ֆուտբոլի լեգենդի անունն օգտագործելու համար: Ընկերությունները ներողություն են խնդրել: Նրանց ներկայացուցիչները պնդում են, թե ոմն գործակալ է իրենց խաբել` 250 հազար դոլարով վաճառելով Մարադոնայի թույլտվությունը:

Մարադոնան դիմելու է դատարան եւ պահանջելու է 2,17 միլիոն եվրո փոխհատուցում, հաղորդում է  Xinhua գործակալությունը: