Նյոնում կայացած ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում որոշվել է 2012/13 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման անցկացման իրավունքը դարձյալ տալ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնին: Ընդամենը երկու տարի անց նույն ստադիոնում եզրափակիչ նշանակելը բացառություն է. 2013 թվականին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կնշի 150-ամյա հոբելյանը եւ ՈւԵՖԱ-ն այդ քայլով հարգանքի տուրք է մատուցում ֆուտբոլի պատմության հիշարժան տարեթվին:
2012/13 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա Հոլանդիայի «Ամստերդամ Արենա» ստադիոնում:
Հաջորդ տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 19-ին Մյունխենում, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը` դրանից տասն օր առաջ Բուխարեստում:




























