Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի յոթ պատվիրակներից ռինգ դուրս կգան չորսը:

49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը 1/8-րդ եզրափակիչի մենամարտում կմրցի իսպանացի Խոսե Կելվին դե լա Նիեւեի հետ:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/16-րդ եզրափակիչում կմենամարտի ռումինացի Մայք Վալենտին Կիոակայի հետ:

64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը 1/16-րդ եզրափակիչում կմենամարտի լիտվացի Ռիկարդաս Կունկաիտիսի հետ:

75 կգ քաշային Արթուր Խաչատրյանը կմրցի ալբանացի Բերմետա Ալբանի հետ 1/16-րդ եզրափակիչում:

 

56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը վաղը, հունիսի 18-ին 1/16-րդ եզրափակիչում կմրցի չեխ Պատրիկ Վելկիի հետ:

69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը հունիսի 19-ին 1/8-րդ եզրափակիչում կհանդիպի Կիրիակոս Սպանոս (Կիպրոս) – Մահամեդ Նուրուձինաու (Բելառուս) զույգի հաղթողի հետ:

60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը պայքարը կսկսի հունիսի 20-ին կայանալիք Դանիայի ներկայացուցիչ Ռաշիդ Կասեմի հետ 1/8-րդ եզրափակիչի մենամարտով: