Ռումինիայի Բազնա քաղաքում ընթացող Kings Tournament շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը հաղթեց ռումինացի Նիսիպիանուին եւ հավասարվեց Մագնուս Կարլսենին, որը ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Կարլսենն ու Կարյակինն ունեն 4-ական միավր: Մեկ միավոր է հետ Նակամուրա: 6-րդ տուրի երրորդ պարտիայում Թեյմուր Ռաջաբովը միավորը կիսեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ եւ երկուսով եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Ռաջաբովն ունի 2,5, Նիսիպիանուն` 2 միավոր:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























