Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուին վրդովվեցրել են Թուրքիայի հասցեին մեղադրանքները՝ կապված Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հանդիպման ժամանակ աթոռների հետ կապված միջադեպի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հանդիպումը կայացել է Անկարայում:

Սոցցանցերում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է նիստերի դահլիճում տեղադրված երկու աթոռ, որոնք զբաղեցրել են Միշելը, երկրորդը՝ Էրդողանը: ԵՀ ղեկավարը ստիպված է եղել նստել բազկաթոռին Չավուշօղլուի դիմաց, որը դիվանագիտական պրոտոկոլի համաձայն զբաղեցնում է ավելի ցածր աստիճան:

ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը հայտարարել է, որ արդեն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել հետագայում միջազգային այցերի ժամանակ նման իրավիճակներից խուսափելու համար: