Թուրքիայի մայրաքաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը եւ 75 կգ քաշային Արթուր Խաչատրյանը հաղթահարեցին 1/16-րդ եզրափակիչի արգելքը:
1/8-րդ եզրափակիչի մենամարտում պարտություն կրեց 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը եւ դուրս մնաց պայքարից:
Այսօր, հունիսի 19-ին 1/8-րդ եզրափակիչի մենամարտը կանցկացնի 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը, իսկ վաղը, հունիսի 20-ին 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը նույնպես կմեկնարկի 1/8-րդ եզրափակիչից:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը տեղի կունենա հունիսի 24-ին:



























