Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի եւ Գալաթասարայի նախկին հարձակվող Հաքան Շուքյուրը իշխող Ազատություն եւ զարգացում կուսակցությունից դարձել է երկրի խորհրդարանի պատգամավոր: Էրդողանի աջակցությունը վայելող ֆուտբոլային աստղը խորհրդարանում կներկայացնի Ստամբուլը, որտեղ Շուքյուրն անցկացրել է կարիերայի մեծ մասը: Շուքյուրը մեծ ֆուտբոլից հեռացավ 2008 թվականին` 21 տարվա կարիերայից հետո: Հարձակվողը Թուրքիայի հավաքականի կազմում անցկացրել է 112 հանդիպում, դարձել 51 գոլի հեղինակ: