Ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կմասնակցի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2022 թվականին ,հաղորդում է Reuters-ը:
Լե պենը նշել է, որ իր հաղթանակը ընտրություններում համարում է իրատեսական:
Նա առաջադրվել էր 2017 թվականին եւ պարտություն կրել:
Ավելի վաղ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել էր Լե Պենի հնարավոր հաղթանակի մասին:





























