Իտալական ոստիկանությանը հաջողվել է I դարի հռոմեական արձան գտնել բելգիական անտիկվարիատի խանութում, հաղորդում է AP-ը: Այն գողացել էին 2011 թվականին հնագիտական պեղումների ժամանակ:

Իտալացի գործարարը կանչվել է դատախազություն հետագա հետաքննության համար պնդումներից հետո, որ նա ստացել է այդ արձանը, ապա այն տեղափոխել արտասահման:

«Տոգատուս» արձանը, որը պատկերում է անգլուխ հռոմեացու, գնահատվում է 100 000 եվրո: