Բելառուսում սկսվել է COVID-19-ի երրորդ ալիքը, լրագրողներին հայտնել է առողջապահության նախարարության հիգիենայի, համաճարակաբանության եւ կանխարգելման բաժնի պետ Իննա Կարաբանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

«Մեր հանրապետությունում սկսվում է վիրուսով հիվանդացության հերթական վերելքը՝ մենք սա անվանում ենք երրորդ ալիքի սկիզբ»,- ասել է Իննա Կարաբանը:

Օրվա ընթացքում Բելառուսում գրանցվել է COVID-19-ով տառապող 754 պացիենտ, 761-ը դուրս է գրվել:

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Բելառուսում գրանցվել է COVID-19-ի դրական թեստով 337 635 մարդ: Ապաքինվել է 327 848 պացիենտ, որոնց մոտ նախկինում ախտորոշվել էր COVID-19: Երկրում վարակի տարածման ողջ ժամանակահատվածում մահացել է կորոնավիրուսով 2373 հիվանդ: