Իսրայելը մայիսին կթույլատրի կորոնավիրուսի դեմ  պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը, հաղորդում է Reuters-ը:

Երկրի առողջապահության եւ տուրիզմի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակ թվով խումբ կսկսի ժամանել մայիսի 23-ին:

Մեկ ամիս առաջ Իսրայելը կրկին սկսել է բացել իր տնտեսությունը: Արդեն պատվաստվել է մոտ 5 մլն մարդ 9,3 մլն բնակչությունից: