Յորքշիրի ափին հսկայական դինոզավրի քարացած հետք է հայտնաբերվել: Գտածոն դինոզավրի ամենամեծ հետքն է, որը երբեւէ հայտնաբերվել է Յորքշիրում եւ այն գտել է մի կին, որը մանրածովախեցգետիններ է հավաքելիս եղել լողափին, գրում է AP-ը։
Փորձագետները կարծում են, որ դա պատկանում է մարմնի 8-9 մ հնարավոր երկարությամբ մսակեր դինոզավրի, այն համապատասխանում է մեգալոզավրի հետքին, որը ապրել է 175-164 միլիոն տարի առաջ:
Հետքի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Հայտնաբերումից հետո կինը կապ է հաստատել մասնագետների, այդ թվում՝ պալեոնթոլոգ դոկտոր Դին Լոմաքսի հետ, որը «Բրիտանական կղզիների դինոզավրերը» գրքի հեղինակն է:




























