Չինաստանի արտգործնախարար Չժաո Լիցզյանը ճապոնացի պաշտոնյաներին առաջարկել է ջուր խմել վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից: Այս մասին նա գրել է Twitter-իր էջում, հաղորդում է Lenta-ն:

«Օվկիանոսն աղբաման չէ Ճապոնիայի համար, իսկ Խաղաղ օվկիանոսը Ճապոնիայի կոյուղին չէ»,-գրել է նա:

Նա նկատել է, որ «Ֆուկուսիմա-1»-ից ջուրն օվկիանոս լցնելու Ճապոնիայի ծրագրերին հավանություն է տվել ԱՄՆ-ն: «Եթե ԱՄՆ-ն ցանկանում է պաշտպանել շրջակա միջավայրը, պետք է պատասխանատվություն ստանձնի, այլ ոչ թե երկակի ստանդարտներ կիրառի»,-հավելել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը: