Բիթքոինը փլուզվել է, վկայում են Coinmarketcap պորտալի տվյալները, որը վերլուծում է կրիպտոարժույթի ամենամեծ բորսաներից ստացված տեղեկատվությունը:
Դա տեղի է ունեցել երկրում Թուրքիայի իշխանությունների՝ կրիպտոարժույթներով վճարումներն արգելելու որոշման պատճառով: Ապրիլի 16-ին մեկ բիթքոինն արժեր 61.6 հազար դոլար՝ կորցնելով ավելի քան 2.5 տոկոս, հայտնում է «Լենտա»-ն:
Թուրքիայի կենտրոնական բանկն ապրիլի 30-ից արգելել է կրիպտոարժույթի օգտագործումն ապրանքների եւ ծառայությունների համար: Կարգավորողը պարզաբանել էր, որ կրիպտոակտիվները մեծ ռիսկեր են պարունակում եւ ոչ մի կերպ չեն կարգավորվում: Բացի այդ, բանկը նշել է, որ դրանց շուկայական արժեքը չափազանց անկայուն է, դրանք անանուն են եւ կարող են օգտագործվել ապօրինի գործունեության համար: «Կրիպտորժույթները չեն կարող օգտագործվել ուղիղ կամ անուղղակի կերպով վճարումների համար: Այդպիսի ծառայություններ չեն կարող առաջարկվել»,- որոշում է կայացրել Թուրքիայի Կենտրոնական բանկը:





























