Twitter-ը հայտնել է հաղորդագրությունների բեռնման հետ կապված խնդիրների մասին, հաղորդում է ՌԻԱ  նովոստին:

«Ձեզնից շատերի մոտ կարող են չբեռնվել թվիթները: Մենք աշխատում ենք խնդրի լուծման ուղղությամբ»,-ասվում է ընկերության հրապարակած հայտարարության մեջ:

Downdetector ծառայության տվյալներով՝ խափանումները տեղի են ունեցել այսօր գիշերը: Բողոքների մեծ մասը կապված է կայքում խնդիրների հետ: