Շուրջ 25 միլիոն դոլարի չափով ավելի քան 200 տոննա հսկայական փափկամորթերի քարացած խեցիներ են առգրավվել Ֆիլիպինների Փալավան նահանգում իրավապահ մարմինների համատեղ ռեյդի ընթացքում, հաղորդում է NPR-ը:
Tridacna gigas-ը, որը Ֆիլիպիններում ավելի հայտնի է որպես հսկայական փափկամորթ կամ տակլոբո, ներկայում ապրող ամենախոշոր երկփեղկանին է: Դրանք կարող են հասնել ավելի քան 4 ֆուտի եւ կշտել ավելի քան 400 ֆունտ: Ֆիլիպինների գյուղատնտեսության նախարարությունը համարում է դրանց՝ որպես անհետացող տեսակ: 40-54 տարեկան չորս կասկածյալ է կալանավորվել Վայրի բնության ռեսուրսների պաշտպանության եւ պահպանման մասին օրենքը խախտելու համար: Նրանց սպառնում է մինչեւ ութ տարվա ազատազրկում եւ ավելի քան 62 000 դոլարի չափով տուգանք:
Հսկայական փափկամորթներին պահանջվում են երկար տարիներ լիարժեք չափսերի հասնելու համար, սակայն դրանք կարող են ապրել 100 տարի: Դրանց խեցիները տուն են միլիարդավոր ջրիմուռների համար: Դրանք նաեւ ֆիլտրում են սննդարար եւ աղտոտող նյութերի ավելցուկները՝ սնվելով պլանկտոնի ֆիլտրերով:




























