Գործարար Իլոն Մասկը, ով բաժնետոմսեր ունի SpaceX-ում եւ Tesla-ում, եւ Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խմբի նախագահ Բեռնար Առնոն մեկ շաբաթում իրենց կարողությունն ավելացրել են 13 միլիարդով. սա շաբաթվա կապիտալի ամենաուժեղ աճն է Forbes-ի միլիարդատերերի ցանկում:
Շաբաթվա վերջին Առնոյի կարողությունը հասել է 181.6 միլիարդ դոլարի, Մասկինը՝ 179.7 միլիարդ դոլարի, նրանք համապատասխանաբար վարկանիշի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են: «Միլիարդատերերը շուկաներում ռեկորդային աճի հիմնական շահառուներն էին, ովքեր չորրորդ շաբաթն անընդմեջ թարմացնում են ռեկորդը»,- նշում է ամսագիրը:
Այդպես, շաբաթվա ընթացքում լայն շուկայի S&P 500 ինդեքսն աճել է 1.4 տոկոսով եւ հասել ռեկորդային ցուցանիշի: Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նույնպես թարմացրել է իր բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը՝ շաբաթն ավարտելով 1.2 տոկոս աճով:
Ընդ որույմ, NASDAQ-ի «տեխնոլոգիական» ինդեքսը շաբաթվա ընթացքում ավելացել է մոտ 1.1 տոկոսով եւ Forbes վարկանիշի առաջատարի՝ Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը նույն շաբաթվա ընթացքում աճել է «ընդամենը» 1.4 միլիարդ դոլարով՝ մինչեւ 197.8 միլիարդ դոլար:




























