Չիկագոյում 7-ամյա աղջիկ է զոհվել McDonald’s ռեստորանի մոտ հրաձգության ժամանակ, հաղորդում է CBS Chicago-ն՝ հղում անելով ոստիկանությանը:

Նշվում է, որ աղջիկը եւ նրա հայրը գտնվել է ռեստորանի մոտակայքում կայանված ավտոմեքենայի մեջ:

Անհայտ անձը երեխայի ուղղությամբ մի քանի անգամ կրակել է, ոստիկանությունը աղջկան հիվանդանոց է տեղափոխել, որտեղ նրա կյանքը չի հաջողվել փրկել: Երեխայի հորը եւս տեղափոխել են հիվանդանոց ծանր վիճակով:

Այժմ ոստիկանությունը որոնում է չարագործին, հետաքննություն է ընթանում: