Շվեդիայի Հանրային առողջության գործակալությունն առաջարկներ է հրապարակել այն մարդկանց համար, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, փոխանցում է RG-ն:

Նոր կանոնների համաձայն՝ պատվաստված մարդիկ կարող են տանը հանդիպել այլ մարդկանց, գրկախառնվել եւ գնումներ կատարել խանութներից: Սակայն անհրաժեշտ է հետեւել առողջությանը եւ կուտակումներ չստեղծել:

Հիշեցնենք, որ Շվեդիայում դեռ սահմանափակումներ են գործում. արգելվում է հանդիպումներ անցկացնել փակ տարածքներում, տարեցներին խորհուրդ չի տրվում այցելել խանութներ եւ այլ հասարակական վայրեր: Կան նաեւ ռեստորանների, բարերի, գրադարանների գործունեության սահմանափակումներ:

Շվեդիայի հանրային առողջության գործակալությունը նշում է, որ այժմ երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքն է: Ընդ որում, վիրուսի տարածման մակարդակի նվազում չի նկատվել:

Շվեդիայում համավարակի ամբողջ ընթացքում ավելի քան 900 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 13 788 մարդ: