Աշխարհը միջոցներ ունի՝ առաջիկա ամիսներին գլոբալ պանդեմիան հսկողության տակ առնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը՝ կոչ անելով արդար եւ հավասար բաշխել գլոբալ ռեսուրսները, հաղորդում է Reuters-ը:

«Մենք գործիքներ ունենք, որպեսզի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում հսկողության տակ առնենք, եթե հետեւողական եւ արդար լինենք»,-ասել է նա:

Սակայն նա մտահոգություն է հայտնել՝ «տագնապալի արագության» կապակցությամբ, որով կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում 25-59 տարեկանների շրջանում: