Ճապոնացի եւ ավստրիացի հետազոտողները թվիթում միջատների անհայտ տեսակ են նկատել: Նրանք այն անվանել են Ameronothrus twitter:
Տոկիոյի Հոսեյի համալսարանի պրոֆեսոր Սատոշի Շիմանոն Twitter-ում պատահաբար հանդիպել է սիրողական լուսանկարչի կողմից տեղադրված սեւ տիզերի լուսանկարների:
Լուսանկարներում փոքրիկ սարդակերպերի խումբը Չոսի ձկնորսական նավահանգստի բետոնե կայանի ճեղքում է:
«Տեսնելուց անմիջապես հետո ես հասկացա, որ դրանք տարբերվում են մյուսներից, եւ մտածեցի, որ դա կարող է նոր տեսակ լինել»,- AFP-ին ասել է Շիմանոն:
Նա Twitter-ի միջոցով կապ է հաստատել լուսանկարչի հետ, որպեսզի հաստատի գտնվելու վայրը, այնուհետեւ այցելել է նավահանգիստ՝ նմուշներ հավաքելու համար՝ հետագայում հաստատելով, որ տիզերն իրենցից ներկայացնում են նախկինում անհայտ տեսակ:
Շիմանոյի խոսքով՝ ընդամենը 0,7 միլիմետր երկարությամբ տիզերը փոքր են եւ անվնաս մարդկանց համար: Դրանք առափնյա տիզերի մի տեսակ են, որոնք սնվում են ջրիմուռներով եւ քարաքոսներով ու ապրում են խմբերով: Շիմանոն եւ նրա թիմը տիզին անուն տալիս որոշել են հարգանքի տուրք մատուցել Twitter-ին՝ իրենց ուշադրությունը գրավելու համար: «Ես առաջարկել եմ մի անուն, որը բացահայտումը կապում է ժամանակակից հասարակության հետ»,- ասել է Շիմանոն:





























