Volkswagen ID.4 էլեկտրական ավտոմեքենան 2021 թվականի լավագույն ավտոմեքենա է ճանաչվել հեղինակավոր World Car Awards մրցանակաբաշխության ժյուրիի կողմից: Տեղեկատվությունը հայտնվել է մրցույթի կայքում:
Հայտնի է, որ գերմանական արտադրողի հիմնական մրցակիցներն էին Honda E էլեկտրական ավտոմեքենան եւ Toyota Yaris հեչբեքը: Նշվում է, որ մրցանակի հաղթողը 798 միավոր է ստացել, մինչդեռ երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող ավտոմեքենաները հավաքել են համապատասխանաբար 742 եւ 732 միավոր:
Բացի այդ, մրցույթի արդյունքների համաձայն, Mercedes-Benz S-Class սեդանը 853 միավորով հաղթել է «ամենաշքեղ ավտոմեքենա» անվանակարգում, իսկ Porsche 911 Turbo սպորտային ավտոմեքենան ամենաարդյունավետն է. Նա ամենամոտ մրցակից Audi RS Q8-ից առաջ է անցել 30 միավորով:
Բացի այդ, այս տարի Honda E էլեկտրական ավտոմեքենան ստացել է «լավագույն քաղաքային ավտոմեքենա» տիտղոսը՝այս կատեգորիայում վաստակելով 754 միավոր: Ընդ որում, ժյուրիի կողմից Land Rover Defender ամենագնացին շնորհվել է 299 միավոր եւ մրցանակ՝լավագոյն դիզայնի համար:





























