Ճապոնիայի կառավարությունը՝վարչապետ Յոսիհիդե Սուգայի գլխավորությամբ, որոշում է կայացրել վերականգնել արտակարգ իրավիճակ (ԷՍ) Տոկիոյի, Օսակայի, Կիոտոյի եւ Հյոգոյի պրեֆեկտուրաներում՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական հանրային հեռուստատեսությունը:

Համապատասխան որոշումը պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ օրը: Նշվում է, որ առաջիկա մայիսյան տոները եւ երկրի խոշորագույն շրջաններում վարակման դեպքերի նոր բռնկումների հետ կապված ռիսկերը խիստ մտահոգում են տեղական իշխանություններին:

Ճապոնիայի իշխանություններն հունվարի 7-ին արտակարգ ռեժիմ էին մտցրել մի շարք մարզերում: Այն ամենաերկարը տեւել (մինչեւ մարտի 22-ը) Տոկիոյում եւ հարակից Կանագավայում, Սայտամայում, Տիբայում: Սակայն դրա չեղարկումից գրեթե անմիջապես հետո վարակվածների թվի աճի միտումը վերսկսվել էր: Վերջին տվյալների համաձայն՝ Ճապոնիայում վարակների ընդհանուր թիվն այժմ գերազանցել է 548 հազարը, մահացել է ավելի քան 9.7 հազար մարդ: