Windows-ում ի հայտ կգա խաղերի արագացված ներբեռնման գործառույթ, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով TechSpot պարբերականին:

Լրագրողները հղում են անում Microsoft-ի ներկայացուցիչներին, որոնք պատմել են, որ Windows համակարգիչների վրա ի հայտ կգա DirectStorage գործառույթը: Այդ գործառույթը նախատեսված է SSD-կրիչներից տվյալների արագացված փոխանցման համար: Microsoft-ը որոշել է ակտիվացնել DirectStorage-ի ապահովումը PCIe 3.0 NVMe-ում:

Ակտիվ գործառույթը թույլ է տալիս օպտիմալացնել կապը կոշտ կրիչի եւ գրաֆիկական պրոցեսորի միջեւ: Այդ դեպքում կբարձրանա արտադրողականությունն ու խաղերի արագությունը:

Մասնագետները բացատրել են, որ վիդեոքարտն ու կրիչը մշակում են մուտքի-ելքի յուրաքանչյուր հարցումը հաջորդաբար: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ փաթեթները կմշակվեն զուգահեռաբար:

Այն մասին, թե երբ գործառույթը հասանելի կդառնա Windows-ի համակարգիչների վրա, չի հաղորդվում: Փորձագետները պատմել են, որ Xbox-ի վրա տեխնոլոգիայի ապահովումն իրականացնելն ավելի հեշտ է, քանի որ այն աշխատում է համապատասխան բաղադրիչների հետ: Համակարգչի դեպքում, երբ գոյություն ունեն SSD-կրիչների եւ վիդեոքարտերի հսկայական թվով կոնֆիգուրացիաներ, հնարավոր են դժվարություններ: