Թուրքիայում կազմակերպվելիք WTA թենիսի մրցաշարից առաջ Լոնդոնում թուրք լրագրող Իզզեթ Չափան փորձել է հարցազրույց վերցրել ռուս հայտնի ռակետ Մարիա Շարապովայից, սակայն այն սկանդալային ավարտ է ունեցել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Շարապովայի մենեջերի հետ համաձայնեցվել է, որ հարցազրույցը պետք է լինի 5 րոպե։ Հարցազրույցի սկզբում թուրք լրագրողը Շարապովային է նվիրել Թուրքիայից բերած նվերները՝ լոխում եւ այլ քաղցրավենիք։ Մենեջերը զգուշացրել է, որ ռեպորտաժի մեկ րոպեն արդեն անցել է։
Թուրք լրագրողի հենց առաջին հարցը` «Առաջնություններից առաջ սեքս դիետա պահո՞ւմ եք», կատաղեցրել է Շարապովային, ով անմիջապես հեռացել է՝ նույնիսկ չվերցնելով նվերները։
Թուրք լրագրողի այս հարցը Թուրքիայում քննարկման առարկա է դարձել, թե արդյոք կարելի՞ էր նման հարց տալ։




























