WhatsApp սիրված մեսինջերի ծրագրավորողներն աշխատում են հաղորդագրություններն ավտոմատ կերպով հեռացնելու գործառույթի շուրջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով WABetaInfo-ին:

Օգտատերերին կառաջարկվի հաղորդագրություններն ավտոմատ կերպով հեռացնելու հնարավորություն դրանք ուղարկելուց 24 ժամ անց: Գործառույթը հասանելի կլինի ինչպես անհատական, այնպես է խմբային չատերում:

Ներկայում WhatsApp-ի կարգավորումներում կարելի է ընտրել հաղորդագրությունների ավտոմատացված հեռացում միայն 7 օր անց: Հաղորդագրությունները ջնջվում են ինչպես ուղարկողի, այնպես էլ ստացողի մոտ:

Տվյալ գործառույթը դեռեւս գտնվում է բետա-թեստավորման փուլում: Այն ի հայտ կգա Android-ի, iOS-ի կամ սեղանի տարբերակի համար WhatsApp հավելվածի առաջիկա թարմացումներից մեկում: