2019-ին թողարկված iPhone 11-ը, պարզվել է, Apple-ի ամենահայտնի սմարթֆոնն է: Այս մասին հայտնում է PhoneArena-ն՝ հղում անելով Consumer Intelligence Research Partners (CIRP) գործակալության զեկույցին, հաղորդում է Lenta-ն:
CIRP-ը հրապարակել է ԱՄՆ-ի վաճառքների տվյալները 2021թ. մարտի համար, որոնք, ըստ վերլուծաբանների, կապ ունեն համաշխարհային վաճառքի հետ: Զեկույցից հետեւում է, որ Apple-ի ներկայիս սմարթֆոններից ոչ մեկը վաճառքի ցուցանիշով առաջին տեղը չի զբաղեցրել: Փոխարենը առաջ տեղում է հայտնվել փոխզիջումային iPhone 11-ը: Մոդելին բաժին է ընկել վաճառքի շուրջ 24 տոկոսը: iPhone 12-ի նոր շարքի բոլոր սարքերին բաժին է ընկել մոտ 64 տոկոսը:
Վարկանիշի հաջորդ տեղում iPhone 12-ն ու 12 Pro Max-ն են, որոնց բաժին է ընկնում մոտ 20-ական տոկոս: Ցուցակում հաջորդը iPhone 12 Pro-ն է, որը ստացել է մոտ 15 տոկոս բաժին։
Գործակալության ընթացիկ զեկույցը հաստատել է iPhone 12 mini-ի ձախողումը, իսկ սարքի ցածր վաճառքի մասին հայտնի էր դարձել տարեսկզբին: Apple-ի առավել մատչելի սմարթֆոնը գնվել է գնորդների հինգ տոկոսի կողմից: Նոր սարքը առաջ է անցել նույնիսկ ավելի հին մոդելներից՝ iPhone SE-ից եւ iPhone Xr-ից, որոնց, օրինակ, բաժին է ընկել վաճառքի համապատասխանաբար յոթ եւ ինը տոկոսը:
Լրագրողները նկատել են, որ ամերիկացի սպառողները դեռեւս նախընտրում են մեծ էկրանով սմարթֆոնները: Հեղինակները նաեւ ուշադրություն են հրավիրել ԱՄՆ-ում վաճառված iPhone-ի միջին արժեքի վրա, որը տարվա ընթացքում 795 դոլարից հասել է 847 դոլարի:





























