Apple-ը կներդնի ավելի քան 1 միլիարդ դոլար Հյուսիսային Կարոլինայում ընկերության առաջին կամպուսի շինարարության մեջ:
Ընկերության համաձայն՝ դա ներդրումները մեծացնելու գծով Apple-ի ջանքերի մասն է, քանի որ ԱՄՆ-ն սկսում է վերականգնվել COVID-19 համավարակից հետո:
Պաշտոնական անձանց խոսքով՝ Հյուսիսային Կարոլինայում նախագիծը կարժենա 430 միլիարդ դոլար եւ ընդհանուր առմամբ կավելացնի 20 000 նոր աշխատատեղ հաջորդող հինգ տարիների ընթացքում:
Կամպուսն ու ինժեներական կենտրոնը կտեղակայվեն Ռոլի Դարեմ հետազոտական եռանկյան այգում հարյուրավոր այլ գիտատեխնիկական ընկերությունների հետ մեկտեղ: Ընկերության հայտարարության համաձայն՝այդ կենտրոնում կբացվեն հազարավոր լրացուցիչ աշխատատեղեր մեքենայական ուսուցման, արհեստական ինտելեկտի, ծրագրային ապահովման ծրագրավորման եւ այլ ոլորտներում:





























