Telegram-ի ցանկացած չատում վճարումներ ընդունելու, առաջիկա ձայնային հաղորդագրությունների մասին նախապես հայտարարելու, ձայնային չատի մասնակիցների մասին ավելի շատ տեղեկություններ տեսնելու եւ շատ այլ հնարավորություններ են հայտնվել: Բացի այդ, բրաուզերի համար Telegram-ի միանգամից երկու նոր տարբերակ է գործարկվել:

Ընկերությունից հայտնում են, որ այսօրվանից վաճառողները կարող են վարկային քարտերով վճարումներ ընդունել` օգտագործելով 8 ներկառուցված վճարային համակարգ ցանկացած չատում, ներառյալ խմբերը եւ ալիքները: Վճարման համար կարելի է օգտագործել ցանկացած ծրագիր, այդ թվում՝ համակարգիչների համար Telegram-ը: ԳՆորդը կարող է նաեւ թեյավճար թողնել՝ սիրված հեղինակին, սրճարանինմ կամ խանութին աջակցելու համար:

Վճարային հարթակը բաց է եւ անվճար՝ Telegram-ը միջնորդավճարներ չի վերցնում եւ վճարման տեղեկատվությունը չի պահում: Մանրամասներն ուղղակիորեն ուղարկվում են վճարման համակարգ, իսկ առաքման հասցեն ուղարկվում է վաճառողին, որպեսզի նա կարողանա ուղարկել ապրանքը: Խանութը վճարման հարթակին կարելի է միացնել առանց Telegram-ի հետ համաձայնեցնելու: