Գերմանիայում սեքս-խաղալիքը ձեռքի նռնակի հետ են շփոթել: AP-ը հայտնում է, որ Պասաու քաղաքի մերձակայքում գտնվող անտառում, Ավստրիայի եւ Չեխիայի հետ Գերմանիայի սահմանի մոտ, տղամարդը հայտնաբերել է ձեռքի նռնակով պայուսակ: Սակրավորների ջոկատ է կանչվել, որը պարզել է, որ այդ առարկան իրականում ռետինե սեքս-խաղալիք է:

Սակրավորների խումբը ստուգել է պայուսակի պարունակությունը՝ պարզելով, որ դա ռետինե նռնակի ճիշտ կրկնօրինակ է: Պայուսակի պահպանակներն ու քսանյութը օգնել են հիմնավորել սարքի նպատակային օգտագործման վերաբերյալ վարկածը, գերմանական dpa գործակալությանը հայտնել է ոստիկանությունը:

«Ինտերնետային որոնումը հաստատեց կասկածը»,- ասել են ոստիկանությունում: «Իրականում գոյություն ունեն ձեռքի նռնակի տեսքով սեքս-խաղալիքներ»: