Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները գրեթե անփոփոխ են մնացել, վկայում են աճուրդների տվյալները: Ներդրողները գնահատում են ՕՊԵԿ+-ի գործարքի վերաբերյալ առաջարկությունները եւ American Petroleum Institute (API) -ի տվյալները ԱՄՆ-ում հումքի շաբաթական պաշարների վերաբերյալ:

Հյուսիսծովյան Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.02 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 65.86 դոլար, իսկ հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.02 տոկոսով՝ կազմելով 66.43 դոլար: WTI-ի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 62.95 դոլար:

ՕՊԵԿ+-ի նախարարական մոնիտորինգային հանձնաժողովը երեքշաբթի կայացած նիստից հետո դաշինքին առաջարկել է մայիս-հուլիս ամիսներին պահպանել արտադրության սահմանափակման վերաբերյալ գործարքի ընթացիկ պայմանները: Դրանք կրճատումների ծավալի աստիճանական նվազում են ենթադրում պահանջարկի վերականգնմանը զուգահեռ: