Չորեքշաբթի առավոտյան ոսկու գներն անկում են ապրում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հանդիպման արդյունքների  սպասումով, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.45 տոկոսով կամ 8.05 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1770.75 դոլար: Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.26 տոկոսով եւ կազմել 26.078 դոլար ունցիայի դիմաց: