Հայտնի են դարձել աշխարհի 100 ամենաազդեցիկ ընկերություններն ըստ Time ամսագրի: Ցուցակը հրապարակվել է պարբերականի կայքում, հաղորդում է «Փրայմ»-ը:
Ցուցակում ներառվել են այն ընկերությունները, որոնք, պարբերականի եւ փորձագետների կարծիքով, «օգնում են կանգնել առաջընթացի կարեւոր ուղու վրա»:
Վարկանիշային աղյուսակը բաժանվել է 5 կատեգորիայի՝ «Առաջամարտիկներ», «Առաջնորդներ», «Նորարարներ», «Հսկաներ» եւ «Կործանիչներ»:
Այսպես, «Առաջամարտիկներ» կատեգորիայում առաջին տեղը զբաղեցնում է ամերիկյան Hello Sunshine մեդիաընկերությունը, որը ստեղծվել է դերասանուհի եւ պրոդյուսեր Ռիզ Ուիզերսպունի կողմից: Այս կատեգորիայում են նաեւ ներքնաշորերի արտադրող Savage X Fenty-ին, որը պատկանում է Ռիհաննային, եւ կանդական դեղագործական Tilray ընկերությունը:
«Առաջնորդներ» կատեգորիան գլխավորում է Բասկետբոլի ազգային ասոցիացիան: Այս կատեգորիայում են նաեւ Apple-ը եւ Sony-ն, ինչպես նաեւ Nike-ը, Twitter-ը եւ Mastercard-ը:
«Նորարարներ» կատեգորիայում առաջին տեղում է վերլուծական Gro Intelligence ընկերությունը: Բացի այդ, այս ցուցակում են կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը, սթրիմինգային Netflix ծառայությունը, Zoom-ը, Spotify-ն:
«Հսկաներ» կատեգորիան գլխավորում է General Motors-ը: Ցուցակում են նաեւ Facebook-ը, Disney-ը, Google-ը, Microsoft-ը եւ Amazon-ը:
«Կործանիչներ» բաժնում առաջին տեղում է Illumina-ը: Այս կատեգորիայում են նաեւ Tesla-ն, Airbnb-ն, Clubhouse-ը եւ OnlyFans-ը:




























