Անգլիայի Վեսթ Միդլենդս կոմսության Բիրմինգհեմ քաղաքում հասկի ցեղատեսկի տնային շունը գտել է մացառուտներում թողնված նորածին երեխային եւ փրկել է նրա կյանքը, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Birmingham Mail-ը:
Հինգշաբթի՝ տեղական ժամանակով երեկոյան 17:30-ին, ինժեներ Թերի Ուոլշը զբոսնում էր Հել անունով իր շան հետ: Զբոսանքի ժամանակ ընտանի կենդանին թփերի մեջ նորածին տղայի էր գտել եւ քթով նրբորեն հրել էր նրան, ինչը ստիպել էր երեխային լաց լինել: Ուոլշը կասկածելի ձայներ էր լսել եւ շտապել էր օգնության:
64-ամյա բրիտանացին զանգահարել էր շտապ օգնություն, եւ բուժաշխատողները երեխային տեղափոխել էին հիվանդանոց եւ անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերել: Գտնված տղան ընդամենը մի քանի ժամ առաջ էր ծնվել: Երեխան սպիտակ եւ նարնջագույն գծավոր շապիկով էր, մոխրագույն տաբատով եւ փաթաթված էր մոխրագույն վանդակավոր զիգզագաձեւ նախշով ծածկոցի մեջ:
Ուոլշի խոսքով՝ եթե չլիներ Հելը, մյուս շները կարող էր պատահաբար կամ դիտավորյալ վնասել երեխային: Բացի այդ, այգում աղվեսներ ու առնետներ կան, որոնք նույնպես վտանգ կներկայացնեին նորածնի համար: «Շնորհակալ եմ Ամենակարողին, որ երեխան ողջ էր, քանի որ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել: Նա կարող էր մահանալ: Ինչպես ասել եմ հարեւաններին, Հելը երկնքից է ուղարկվել՝ նորածին տղային փրկելու համար»,- նշել է շան տերը:
Ուեսթ Միդլենդսի ոստիկանությունը փնտրում է նորածնի մորը՝ մտավածություն ունենալով, որ ծննդաբերությունից հետո նա կարող է շտապ օգնության կարիք ունենալ: Ականատեսները նրան նկարագրել են որպես մոտ 20 տարեկան սպիտակամորթ աղջկա: Այս պահին երեխան հիվանդանոցում է բժիշկների հսկողության ներքո եւ իրեն լավ է զգում:





























