Ֆլորիդայի բնակիչներին զայրացրել են գենետիկորեն մոդիֆիկացված հարյուր միլիոնավոր մոծակների բաց թողնելու գիտնականների ծրագրերը, գրում է Telegraph-ը:

Փորձը, որն անցկացնում է բրիտանական կենսատեխնոլոգիական Oxitec ընկերությունը, ենթադրում է մոտ 750 մլն մոծակի բաց թողում Ֆլորիդ-Քիսում հաջորդ երկու տարվա ընթացքում, որը նպատակ ունի վերահսկելու ինվազիվ հիվանդությունները տարածողների պոպուլյացիան:

Ծրագիրը թողարկվել է  Aedes aegypti մոծակի դեմ պայքարի համար, որը կազմում է Քիսում մոծակների պոպուլյացիայի 4 տոկոսը, սակայն պատասխանատու է մոծակների կողմից փոխանցվող գրեթե բոլոր հիվանդությունների համար, ներառյալ՝ դենգե, Զիկա վիրուս եւ դեղին տենդ: