Պղնձի գինն աճում է ԱՄՆ ՊԴԾ երկօրյա նիստի արդյունքներով, վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,66 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց հասնելով մինչեւ 4,5278 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի արժեքն աճել է 0,21 տոկոսով՝ մինչեւ 9876 դոլար, ալյումինի արժեքը՝ 0,15 տոկոսով՝ մինչեւ 2399,5 դոլար, ցինկի արժեքը նվազել է 0,21 տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց մինչեւ 2919,5 դոլար:




























