Եվրախորհրդարանը պահանջել է, որպեսզի ԵՄ-ն առավելագույնը մեկ տարով COVID-սերտիֆիկատներ մտցնի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրախորհրդարանը հինգշաբթի ընդունել է սերտիֆիկատներ տրամադրելու մասին առաջարկի հարցով իր բանակցային դիրքորոշումը: Եվրախորհրդարանի պատգամավորները համաձայնության են հասել, որ  COVID-սերտիֆիկատները պետք է գործեն 12 ամիս»,-ասվում է Եվրախորհրդարանի տարածած փաստաթղթում: