Ամերիկացիները սկսել են զանգվածաբար հրազենային զենք գնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ զենքի գնման եւ տարածման դեմ ակտիվ պայքար սկսելու մտադրության մասին հայտարարությունից հետո, հաղորդում է Gazeta-ն:

Զենքի ամերիկացի վաճառողները վստահ են, որ ոչինչ չի փոխվի, եւ անտեսում են զենքի տարածման հետ կապված նախագահի կոչերը:

«Ահա տեսեք: Սա շրջանակ է հրացանի համար: Ես այն երեկ եմ տպել 3D-տպիչի վրա: Ամեն մեկը կարող է ներբեռնել մակետը, սեղմել կոճակը, եւ ձեր հրացանը պատրաստ է»,-ասել է զենքի խանութներից մեկում վաճառող Դիմիտրի Կարրասը:

Զենքի տարածումը թույլ չտալու բարեփոխումներն ԱՄՆ իշխանություններին չի հաջողվում կյանքի կոչել արդեն մոտ 80 տարի: Այժմ ԱՄՆ Գերագույն դատարանում քննում են ինքնապաշտպանության նպատակով զենք կրելու իրավունքի մասին գործը: