Ֆլորիդայում կտուգանեն սոցցանցերին քաղաքական գործիչների էջերն արգելափակելու համար, հաղորդում է Fox News-ը:

Ակնկալվում է, որ այս շաբաթ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը օրենք կստորագրի, որն աջակցել են նահանգի օրենսդիրները, եւ որով կտուգանվեն սոցցանցերը քաղաքական գործիչների էջերն արգելափակելու համար:

Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո սոցցանցերը կտուգանվեն օրական 250 հազար դոլարով:

Ֆլորիդայի Սենատը, որը վերահսկվում է Հանրապետական կուսակցության կողմից, հավանություն է տվել օրինագիծին 23-17 ձայների հարաբերակցությամբ: