«Միություն-90/ «կանաչներ» ընդդիմադիր կուսակցությունը գերազանցում է Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի անդամությամբ Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔՍՄ) կուսացկություններից կազմված իշխող դաշինքի ցուցանիշները, գրում է DW-ը՝ ներկայացնելով Kantar սոցիոլոգիական ինստիտուտի հարցման արդյունքները:
Այսօր՝ մայիսի 2-ին, հրապարակված տվյալների համաձայն՝ «կանաչներին» պատրաստ է ձայները տալ Գերմանիայի ընտրողների 27 տոկոսը, ՔԴՄ/ՔՍՄ դաշինքին՝ 24 տոկոսը: Միեւնույն ժամանակ INSA սոցիոլոգիական ինստիտուտը հրապարակել է ապրիլի 27-ին հարցման արդյունքներ, համաձայն որոնց՝ «կանաչներին» եւ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքին պատրաստ է սատարել յուրաքանչյուրին բնակչության 23 տոկոսը: Որից հետո սոցիալ-դեմոկրատներն են, որոնք նույնպես ներկայում իշխող կոալիցիայի անդամ են: Kantar-ի տվյալներով՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը նախընտրում է ընտրողների 15 տոկոսը, իսկ INSA-ի տվյալներով՝ 16 տոկոսը: «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԴհ) կուսակցությունից պոպուլիստները, որոնք իրենց նախընտրական ծրագրի մեջ ներառել են եվրոյից հրաժարումն ու ԵՄ կազմից երկիրը դուրս բերելը, ներկայում հավաքում են ձայների 10-ից (Kantar) 12 տոկոսը (INSA):





























