Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին (Հայաստան) նշանակել է 2011 թ. օգոստոս-սեպտեմբերին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար, հաղորդում է Armchess.am-ը: