Լիբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները անցել են ապստամբների կողմը եւ Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին կոչ են արել պաշտոնաթող լինել, հաղորդում է CNN-ը:

Լիբիացի 17 հայտնի ֆուտբոլիստներ հայտարարել են, որ միանում են հանուն նոր Լիբիայի շարժմանը, որտեղ Քադաֆին չի լինելու:

«Ես գնդապետ Քադաֆիին խորհուրդ եմ տալիս մեզ հանգիստ թողնել եւ չխանգարել ազատ Լիբիայի կառուցմանը»,-հայտարարել է ազգային հավաքականի դարպասապահ Ջումա Գտատը:

Լիբիայի ընդդիմադիր ազգային անցումային խորհրդի փոխնախագահ Աբուլ Հաֆեզ Գհոգան նշել է, որ մարզիկների նման որոշումը մեծ նշանակություն կունենա երիտասարդների ինքնորոշման համար: