Կանադայի Վանկուվեր քաղաքում հոկեյի երկրպագուների սադրած զանգվածային անկարգությունների ժամանակ Getty Images-ի լուսանկարիչ Ռիչ Լամի համբուրվող զույգի լուսանկարի գովազդային ներուժը գնահատվում է 10 միլիոն դոլար: Ոստիկանների բռնությանը զույգը պատասխանել էր յուրովի (վիդեոն theaustralian.com.au կայքում): Սքոթ Ջոնսն ու Ալեքսանդրա Թոմաս, որոնք քաոսի ժամանակ, կրակոցների տակ Վանկուվերի փողոցներից մեկում ասֆալտին պառկած համբուրվել էին, արդեն մերժել են բազմաթիվ գովազդային առաջարկներ եւ հրաժարվել են մասնակցել Good Morning America թոք-շոուին` հայտարարելով, թե մտադիր չեն շահագործել իրենց սերը:



























